You are using an outdated browser. For a faster, safer browsing experience, upgrade for free today.
ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐ
ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐ

ՆՈՐԱՈՃ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՈՒ ՄԱՐԶԵՐՈՒՄ

Ժամանակակից, ֆունկցիոնալ և հարմարավետ առանձնատուն ունենալու Ձեր երազանքը կարող է իրականություն դառնալ մեզ հետ: 2021 թվականից սկսած Նաթ Քոնսթրաքշնը իրականացնում է առանձնատների կառուցում Երևանում և մարզերում՝ ինչպես Ձեր, այնպես էլ մեր կողմից առաջարկվող հողատարածքում։ Առանձնատների կառուցապատման համար կարելի է օգտվել հիպոթեքային վարկավորումից, գործում է եկամտահարկի վերադարձի օրենքը:

Մեր ընկերությունն առանձնատան կառուցումն իրականացվում է ինչպես անհատական պատվերով, այնպես էլ արդեն առկա նախագծերով: Անհատական պատվերների դեպքում առանձնատան նախագիծն ստեղծվում է Ձեր նախասիրություններին համապատասխան՝ հաշվի առնելով նաև հողատարածքի մակերեսը, տեղադիրքը և այլ առանձնահատկություններ:

ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՑ

Որպես կառուցապատող ընկերություն՝ մենք ձգտում ենք կյանքի կոչել առանձնատների այնպիսի նախագծեր, որոնք ոչ միայն աչքի են ընկնում նորաձևությամբ ու ինքնատիպությամբ, այլև իդեալական պայմաններ են ստեղծում կեցության, հանգստի ու ժամանցի համար:

Ճարտարապետ-նախագծողների և դիզայներների մեր թիմը ստեղծագործական մեծ եռանդով է մեկնարկում յուրաքանչյուր նոր նախագիծ՝ պատվիրատուին ներկայացնելով հնարավոր ամենաարդյունավետ լուծումները:

ՓՈՐՁ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Առանձնատների կառուցապատման ոլորտում ունենալով տարիների փորձ՝ Նաթ Քոնսթրաքշնը պատրաստ է իր հմտությունն ու պրոֆեսիոնալիզմը ներդնելու ցանկացած համարձակ նախագծի իրականացման համար:

Մեզ հետ լուծելի են բոլոր այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ նախքան առանձնատան կառուցումը կամ կառուցապատման ընթացքում, քանի որ մենք առաջարկում ենք համապարփակ լուծումներ:

«ՆԱԹ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Թաունհաուսների և առանձնատների նախագծում, կառուցապատում և վերանորոգում Երևանում և մարզերում՝ ահա այն առաքելությունը, որն իրականացնում է ճարտարապետ-նախագծողներից, շինարարներից ու դիզայներներից բաղկացած մեր մեծ թիմը:

Մենք բաց ենք ցանկացած նոր համագործակցության համար և պատրաստ ենք իրականություն դարձնելու Ձեր երազանքի առանձնատան հետ կապված ցանկացած մտահղացում:

ՄԱՅԱԿՈՎՍԿԻ, 13-ՐԴ ՓՈՂ, 5 ՀՈՂ․
  • Ընթացիկ

ՄԱՅԱԿՈՎՍԿԻ, 13-ՐԴ ՓՈՂ, 5 ՀՈՂ․

Նորակառույց 2 հարկանի առանձնատուն Արամուս գյուղում։ Հողատարածք՝ 832 քմ, առանձնատան ընդհանուր մակերես՝ 257 քմ։

ԿԱՊ ՄԵՐ ԹԻՄԻ ՀԵՏ
ԿԱՊ
ՄԵՐ ԹԻՄԻ ՀԵՏ
ԵԿԵ՛Ք ԱՇԽԱՏԵՆՔ ՄԻԱՍԻՆ
index